Ֆրանսիան պետք է դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից. «Ազգային ճատակ»

Armenpress 14:07, 21 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան միջազգային ասպարեզում կարող է իր դերը խաղալ, եթե դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդներից մեկը` Բռունո Գոլնիշը: «Ֆրանսիան կարող է լուրջ դերակատարություն ունենալ միջազգային ասպարեզում: Նա չպետք է մնա ՆԱՏՕ-ի կազմում և ԱՄՆ-ի «հետևորդի» դերում»,-հայտարարել է Գոլնիշը:

Ավելի լավ «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարին լե Պենը, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԺ-ի պատգամավոր, «Ազգային ճակատ»-ի անդամ Մարիոն Մարեշալ-Լե Պենն արդեն խոսել են Հյուսիսատլանտյան դաշինքից Ֆրանսիայի դուրս գալու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am