Պորոշենկոն արգելել է ժամկետային զինծառայողներին ուղարկել Դոնբաս

Armenpress 20:10, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է արգելել ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողներին Դոնբասի հակամարտության գոտի ուղարկելը:

«Անհրաժեշտ է արգելել նրանց հակամարտության գոտի ուղարկելը: Դա դե ֆակտո կլինի որակյալ ռեզերվի պատրաստություն, որոնք կունենան համապատասխան փորձ»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` նշել է Պորոշենկոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա նաև ընդգծել է, որ իշխանությունները նախատեսում են ժամկետային ծառայության վերականգնմամբ արդեն 2015 թվականի առաջին կիսամյակում անցկացնել ժամկետային զինծառայողների զորացրում, որոնք բանակ են զորակվել նախորդ տարի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am