Ստեփանակերտի վաճառքի կետերում մեծ քանակի ժամկետանց ձու է հայտնաբերվել

Armenpress 19:14, 20 Դեկտեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ գյուղնախարարության ՍԱՊԾ սննդի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից Ստեփանակերտի վաճառքի կետերում իրականացրած դիտարկումների արդյունքում շուկայից հանվել է 6857 ժամկետանց ձու: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` ԼՂՀ ՍԱՊԾ մամլո ծառայությունի տեղեկացմամբ` վաճառքի շուկայից հանված տվյալ ապրանքատեսակն առաջիկա 30-35 օրվա ընթացքում պիտանի է միայն հրուշակեղենի արտադրությունում, ուստի տեսուչների կողմից տրվել են համապատասխան ցուցում այն վաճառել միայն հրուշակեղենի արտադրամնասերին:

Աղբյուրի հաղորդմամբ, ձվամթերքի տեխնիկական կանոնակարգով սեղանի ձուն պիտանի է օգտագործման համար արտադրման օրից 25 օր ժամկետով, իսկ հրուշակեղենի արտադրության համար մինչև 60 օր ժամկետով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am