Հայ շախմատիստները հաղթանակներով են մեկնարկել Ալ Էյնի մրցաշարում

Armenpress 18:42, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստներն հաջողությամբ են մեկնարկել Ալ Էյնի միջազգային մրցաշարում:

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը հաղթանակներ տարան ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում սկսված օփենի անդրանիկ տուրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:

Նախօրեին գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն Ալ Էյնում ընթացող փառատոնի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում յոթ հնարավորից վաստակել էր 6 միավոր եւ գրոսմայստեր Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով` Տեր-Սահակյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Լեւոն Բաբուջյանը հաղթողներից ետ մնաց կես միավորով: Արման Փաշիկյանը վաստակեց 5, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը` 4,5-ական միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am