Բրիտանացիները միլիոնավոր ֆունտեր են ծախսում «խուճապի շաբաթ օրվա» ընթացքում

Armenpress 17:52, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացիները, ինչպես սպասվում Է, 1,2 միլիարդ ֆունտ (գրեթե 1,9 մլրդ դոլար) կծախսեն կաթոլիկների Ծննդյան տոներին նախորդող վերջին շաբաթ օրվա, այսպես կոչված «խուճապի օրվա» ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես հաշվել են Մեծ Բրիտանիայի Մանրածախ առեւտրի հետազոտական կենտրոնում, յուրաքանչյուր րոպե, քանի դեռ բաց են խանութները, 13 միլիոն գնորդներ կծախսեն 2,1 միլիոն ֆունտ (գրեթե 3,3 մլն դոլար):

Գնորդների հոսքի նախաշեմին խանութներում խստացվել Է պահպանությունը:

Ինչպես հաշվել են հետազոտողները, Ծննդյան տոներին նախորդող շաբաթվա ընթացքում ծախսերն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կավելանան 7 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am