Եվրոգոտուց Իտալիայի դուրս գալու հանրագիրը երկու օրում 50 հազար ձայն Է հավաքել

Armenpress 17:09, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի «Հինգ աստղի շարժում» ընդդիմադիր կուսակցությունն իտալացիներին կոչ Է անում ստորագրել եվրոգոտուց երկրի դուրս գալու շուրջ հանրաքվե անցկացնելու հանրագիրը: Երկու օրվա ընթացքում նրանց հաջողվել Է հավաքել 50 հազար ստորագրություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է II Fatto Quotidifno թերթը:

«Հինգ աստղի շարժման» առաջնորդ Բեպպե Գրիլոն հայտարարել Է, թե իր կուսակցությունը մտադիր Է հասնել «Իտալիայում ժողովրդավարության տարածման» եւ հանրաքվե անցկացնել եվրոգոտուց դուրս գալու շուրջ:

Կուսակցության ներկայացուցիչ Լուիջի դի Մայոյի խոսքով՝ հանրաքվեն քայլ կդառնա Իտալիայի ինքնիշխանության տանող ճանապարհին:

«Ոմանք կարծում են, որ սա չափազանց համարձակ ժեստ Է, բայց սա մարդկանց աչքերը բացելու միջոց Է: Ճշմարտությունն այն Է, որ մենք հարկադրված ենք ապրել հնացած պայմաններում, որոնք մեզ թույլ չեն տալիս օգտվել ինքնիշխանությունից: Հանրաքվեն միայն առաջին քայլն Է, հուսով ենք, որ մնացած երկրները նույնպես կսթափվեն»,-հայտարարել Է Լուիջի դի Մայոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am