Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ Էստոնիայում

Armenpress 09:48, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի Կիիլի քաղաքում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի հավաքականի և Արարատ-ՏՏՈւ ակումբի միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթեց 4:2 հաշվով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիան, մեր թիմի կազմում 2 գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը, մեկական գոլ խփեցին Սարո Մարդանյանը և Սարո Գալստյանը:

Մինչ այդ, Հայաստանի հավաքականը 2 հաղթանակ էր տարել Էստոնիայի հավաքականի նկատմամբ: Արարատ-ՏՏՈւ ակումբի դեմ խաղում ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց թիմի բազմափորձ ֆուտբոլիստ Արման Սահակյանը, ով որոշել է ավարտել կարիերան հավաքականի կազմում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am