France 2-ը ներկայացրել է Հայաստանի նախաամանորյա եռուզեռը

Armenpress 17:26, 19 Դեկտեմբեր, 2014

ԾՈՎԱԳՅՈՒՂ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամանորը ճոխ նշելու հայկական ավանդույթի համբավը հասել է նաև Եվրոպա: Ֆրանսիական France 2 հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել այն մասին, թե ինչպես են հայերը նախապատրաստվում Նոր տարուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ հեռուստաընկերության ստեղծագործական խումբը եղել է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի Ծովագյուղ գյուղում, ուր էլ բացահայտել է Նոր տարին դիմավորելու հայկական ավանդույթները:

Տեանյութում նշվում է, որ նախաամանորյա աշխատանքի ժամանակ ընատնիքի յուրաքանչյուր անդամ իր յուրահատուկ դերն ու պարտականությունն ունի: «Մենք մեր  դստրերին և հարսներին սովորեցնում ենք, ինչպես պատրաստել հայկական ուտեստները: Երբ մենք արդեն չլինենք, նրանք պետք է պահպանեն հայկական խոհարարական ավանդույթները»,- պատմել է Հատիկ Մկրչտյանը: Նրա խոսքովˋ մինչև ամուսնանալը երիտասարդ աղջիկները պետք է 60 բան իմանանˋ սեղան գցել, եփել-թափել, գործել և այլն:

Հեռուստաընկերությունը նաև ներկայացրել է, որ Հայաստանում կատարյալ տոնական սեղանը պետք է ծածկված լինի տարբեր ուտեստներով, սեղանի վրա ազատ տեղ չպիտի լինի: Իսկ պատրաստություններն սկսվում են վաղ առավոտից: Տղամարդկանց և կանանց աշխատանքը հստակ բաժանված է: Տատիկները թոնրում թխում են լավաշն, իսկ տղամարդիկ խորովածն են պատրաստում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am