Դոլար արդեն կարելի է գնել 466.71 դրամով
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն կրկին նվազում է: Առավոտից մինչ այս պահը դոլարն էժանացել է 30.59 դրամով` կազմելով միջինը 466.71 դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 450 է, առավելագույնը` 490 դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 41.98 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 531.22 դրամով և վաճառում` 582.81 դրամով: Եվրոյի համար նվազագույն գինը 554 դրամ է, իսկ առավելագույնը` 605 դրամ: Երեկվա համեմատ 0.47 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.04 դրամով և վաճառում` 8.21 դրամով:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ