Երևանի փողոցներն ու այգիները մաքրվում են թափված տերևներից

Armenpress 14:40, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի փողոցները, մայթերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև բակային տարածքները թափված տերևներից մաքրելու ուղղությամբ բոլոր վարչական շրջաններում սանմաքրման և կանաչապատման ձեռնարկությունների կողմից շարունակվում են մաքրման համապատասխան աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվի առնելով երթևեկի ծանրաբեռնվածությունն ու քաղաքացիների ակտիվ անցուդարձը՝ գործընթացը հիմնականում իրականացվում է առավոտյան ժամերին: Հավաքված տերևները տեղափոխվում են համապատասխան տարածքներ: Տերևների այրումը կանխելու, ինչպես նաև ողջ զանգվածը համապատասխան վայր տեղափոխելու աշխատանքների նկատմամբ սահմանվել է խիստ հսկողություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am