Կառավարությունը չի հանդուժելու անհիմն թանկացումները. Հովիկ Աբրահամյան

Armenpress 11:21, 18 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համշխարհային բանկի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք տնտեսավարողների հետ: ՀՀ կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ միջազգային գործընկերները լիովին աջակցում են ֆինանսական շուկայի կայունացման կառավարության և Կենտրոնական բանկի քայլերին:

«Երեկ օրվա երկրդ կեսից և այսօր նկատվում է շուկայի կայունություն, որը, ես վստահ եմ, շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք շաքարավազի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ բարձրացումներով, փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով: Առաջարկում եմ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ մանրամասն ուսումնասիրել շուկան և ամենօրյա կտրվածքով դրանց արդյունքները ներկայացնել ինձ», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ կառավարությունը չի հանդուժելու անհիմն թանկացումները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am