ՌԴ-ում դոլարի փոխարժեքը ժամ առ ժամ նվազում է

Armenpress 21:18, 17 Դեկտեմբեր, 2014

ՄՈՍԿՎԱ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում մեկ դոլարի փոխարժեքը Երևանի ժամանակով ժամը 21-ի դրությամբ նվազել է 60 ռուբլուց, եվրոյինը` 75 ռուբլուց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները:

Երևանի ժամնանակով ժամը 19-ի դրությամբ ՌԴ-ում մեկ դոլարի փոխարժեքը նվազել էր 61 ռուբլուց, եվրոյինը` 76 ռուբլուց, համապատասխանաբար կազմելով մինչև 60,828  և 75,9 ռուբլու:

Դոլարի կուրսը Մոսկվայի ժամանակով 19:57-ի դրությամբ վաղվա համար կատարված հաշվարկներով նվազել է 7,5 ռուբլով` կազմելով 59,99 ռուբլի, եվրոյինը` 10,45 ռուբլով` կազմելով 74,7-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am