ԱՖԿ «Սիստեմա»-ի ղեկավարն ազատվել է տնային կալանքից

Armenpress 20:06, 17 Դեկտեմբեր, 2014

ՄՈՍԿՎԱ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՖԿ «Սիստեմա»-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը տնային կալանքից ազատ է արձակվել: Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հաղորդել են լավատեղյակ աղբյուրները: «Այսօր քննիչները Վլադիմիր Եվտուշենկովի խափանման միջոցը փոխելու  որոշում են ընդունել: Նա քննիչներին հանդիպելու պարտավորություն է ստանձնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է գործակալության աղբյուրը:

Սեպտեմբերի 16-ին Եվտուշենկովը տնային կալանքի Էր ենթարկվել: Նա մեղադրվում Է բաշկիրյան վառելիքաԷներգետիկական համալիրի ձեռնարկությունների անօրինական սեփականաշնորհման գործով, որոնք այժմ գտնվում են «Բաշնեֆտի» կազմում:

Ընկերության բաժնետոմսերի 86,7 տոկոսը պատկանում Է «Սիստեմա» ԱՖԿ-ին, որը վերահսկում Է ձեռնարկատերը: Հետաքննության վարկածով՝ Եվտուշենկովը մասնակցել Է հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների լեգալացմանը:

«Սիստեմա» ԱՖԿ-ն Ուրալ Ռահիմովից՝ Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի որդուց ձեռք Է բերել նրա կողմից սեփականաշնորհված բաշկիրյան ընկերություններ: Կորպորացիայում մեղադրանքները մերժում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am