Եվրախորհրդարանն ընդունեց Պաղեստինի ճանաչման բանաձևը

Armenpress 17:29, 17 Դեկտեմբեր, 2014

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Րոպեներ առաջ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ավարտվեց Պաղեստին պետության ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկությունը եւ 498 կողմ, 88 դեմ ձայներով Եվրախորհրդարանի պատգամավորները ճանաչեցին Պաղեստին պետությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրախորհրդարանի կայքը, բանաձևով Եվրախորհրդարանն աջակցում է Պաղեստին պետության սկզբունքային ճանաչմանը և խնդրի 2 պետություն լուծման բանաձեւին` հիմքում ունենալով 1967թ. սահմանը:

Խորհրդարանը հույս է հայտնել, որ այս ամենը պետք է ընթանա խաղաղ բանակցություններին զուգահեռ։

Հոկտեմբերին Պաղեստինը որպես պետություն ճանաչելու բանաձև էր ընդունել Շվեդիայի խորհրդարանը՝ դառնալով առաջին եվրոպական պետությունը: Շվեդիայի օրինակին հետեւել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իռլանդիան: Վերոնշյալ երկրների խորհրդարաններում հարցը համարվել է օրակարգային։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am