«Քարնեգի» հիմնադրամը ԼՂ հարցով քննարկում է անցկացրել

Armenpress 17:17, 17 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամն անկախ հասարակական Conciliation Resource կազմակերպության հետ միասին քննարկումներ է իրականացրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Շնորհակալ եմ Քարնեգի հիմնադրամին և Conciliation Resource կազմակերպությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով ղարաբաղյան շփման խմբին ընդունելու համար: Մենք ավելի շատ քննարկումների կարիք ունենք»,- գրել է Ուորլիքը:

Conciliation Resource-ը Լոնդոնում գործող անկախ խաղաղարար հասարակական կազմակերպություն է, որն աշխատում է հակամարտության մեջ գտնվող մարդկանց հետ` կանխելու բռնություններն ու կառուցելու խաղաղություն:

 «Քարնեգիի միջազգային խաղաղության հիմնադրամը»-ն ԱՄՆ-ում գործող ամենահին ուղեղային կենտրոններից է: Այն հիմնադրվել է 1910 թվականին և զբաղվում է միջազգային հարաբերություններում առկա խնդիրների ուսումնասիրությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am