Լոս Անջելեսի քաղխորհուրդը գումար կհատկացնի Ցեղասպանության տարելիցի նախագծերի համար

Armenpress 12:15, 17 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշում է կայացրել գումար հատկացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ու նախագծերի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշել է 1.7 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել արվեստի բնագավառում տարատեսակ նախագծեր իրականացնելու համար: Դրանց շարքին են դասվել նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված և հայաշատ համայնքում իրականացվելիք հանրային արվեստի ստեղծագործությունների ծրագրերը:

Հատկացվելիք գումարով վերանորոգվելու են նաև մի շարք որմնանկարներ, իսկ հարավային Լոս Անջելեսի Սենթրըլ պողոտայի վրա արվեստի գործեր են տեղադրվելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am