Վերին Դվին համայնքում ղեկավար վերընտրվեց միակ կին թեկնածուն

Armenpress 13:35, 15 Դեկտեմբեր, 2014

ԱՐՏԱՇԱՏ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի տարածաշրջանի Վերին Դվին համայնքում դեկտեմբերի 14-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում ընտրվել է միակ թեկնածու, գործող համայնքապետ, անկուսակցական Լյուդմիլա Պետրովան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը, ընտրելու իրավունք ունեցող 1654 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 962-ը: Կողմ է քվեարկել 930, դեմ` 14 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 18 քվեաթեթիկ:

Վարչության պետը նշեց, որ ընտրություններում ամեն ինչ ընթացել է հարթ, մինչ այս պահը չեն ստացել ոչ մի դիմում բողոք:

 Լիլիթ Մաճկալյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am