Արոնյանը հաղթեց Մամեդյարովին և այժմ առաջատարն է

Armenpress 12:13, 13 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Համաշխարհային մտավոր խաղերի բլից-մրցաշարի 10 տուրերից հետո առաջատարներից է:

Արոնյանը հաղթել է կուբացի Պերես Դոմինգեսին եւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին ու ոչ- ոքի խաղացել ռուս Ալեքանդր Գրիշչուկի և ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Չինաստանի մայրաքաղաք Պեկիում դեկտեմբերի 11-17-ը անցկացվում  է Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցաշար: Մրցաշարում հանդես է գալիս նաև շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Նրա մրցակիցներն են Գրիշչուկը, Մամեդյարովը, Վաշյե-Լագրավը, Լեկոն, Գելֆանդը, Իվանչուկը, Պերես Դոմինգեսը, Պոնոմարյովը, Նեպոմնյաշչին, Ռաջաբովը, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան: Պայքարն ընթանում է երեք ձևաչափով` արագ, կայծակնային և բասկյան շախմատի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am