Հայ «Կարուզոն» իր կատարմամբ կրկին հիացրել է վրացական հանդիսատեսին

Armenpress 12:56, 9 Դեկտեմբեր, 2014

ԹԲԻԼԻՍԻ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական «Տաղանդներ» (Հայաստանում հեռարձակվող X Ֆակտոր նախագծի տարբերակը) երաժշտական նախագծի ժամանակ աչքի ընկած հայ տաքսիստն իր կատարմամբ կրկին հիացրել է ժյուրիին և հանդիսատեսին: «Արմենպրես»-ի հաղորդամամբ` Գևորգ Պետրոսյանը կիսաեզրափակիչում կատարել է Մեքսիկացի կոմպոզիտոր Ագուստին Լարայի  «Գրանադա» ստեղծագործությունը` արժանանալով հանդիսատեսի հոտնկայս ծափողջույններին: Հաջորդ փուլ անցնելու համար Գևորգին անհրաժեշտ է նաև շոուի հեռուստադիտողների աջակցությունը:

Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում բնակվող Գևորգ Պետրոսյանին ընկերներն անվանում են Կարուզո` հայտնի իտալացի տենորի պատվին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am