ԼՂՀ ՊԲ-ն դիվերսիոն գործողություն է կանխել (լրացված)

Armenpress 17:50, 8 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը  կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը: «Արմենպրես»-ի իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, հայկական կողմը կանխարգելիչ հարված  է հասցրել և հակառակորդը 5-7 զոհ է տվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am