ԻՊ-ն անջատել է Մոսուլի հեռախոսակապը

Armenpress 22:07, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունն ամբողջովին անջատել է Մոսուլի հեռախոսակապը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, լուրեր են շրջանառվում, որ կազմակերպությունը նման քայլի դիմել է այն նպատակով, որպեսզի ապահովի կազմակերպության ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի անվտանգությունը, ով, հնարավոր է, գտնվել է Մոսուլում: Այնուամենայնիվ, պաշտոնապես լուրը չի հաստատվել:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ իրաքյան ուժերը կանխել են երեք կողմերից ԻՊ-ի հարձակումը Քիրիքուք քաղաքի վրա: Բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

Իրաքյան ուժերը միջազգային դաշինքի հետ միասին լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսել ԻՊ-ի դեմ՝ փորձելով նրանց հսկողության տակ գտնվող տարածքները հնարավորինս արագ ազատագրել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am