Եմենի պաշտպանության նախարարը հարձակման է ենթարկվել

Armenpress 21:24, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում նոյեմբերի հարձակում է կատարվել երկրի պաշտպանության նախարար Մահմուդ աս Սուբահիի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, hարձակումը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանայի արևելքում գտնվող Մարիբ քաղաքում: Տեղեկություններ են հաղորդվում, որ նախարարը չի տուժել: Պայթուցիկ սարքավորումը տեղադրվել է ճանապարհին, որտեղով անցել է մեքենաների շարասյունը:

Եմենում անհայտ զինյալները պայթեցրել են կենտրոնական նավթատարը: Պայթյունը տեղի է ունեցել Մարիբի շրջանում: Վառելիքի մատակարարումը արտահանող ձեռնարկություններին դադարեցվել է:

Նոյեմբերի սկզբին Եմենի կառավարության և շիա ամստամբների միջև հաշտության պայմանագիր էր կնքվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am