Սիրիական բանակը Դեր Զորում տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը նոյեմբերի 27-ին Դեր Զորի մարզում 30 մ երկարությամբ թունել է հայտնաբերել և ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ջաբալիա թաղամասում ոչնչացվել է զինյալների նստավայրը, ինչպես նաև հավաքատեղիներ Հուեյջա Սաքր, Հուեյկա Ռաշիդին թաղամասերում:
Բացի այդ, սիրիական բանակը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման զինապահեստ է ոչնչացրել Հոմսի Ռուսթան գյուղում: Տասնյակ ահաբեկիչներ սպանվել են Հոմսի մի քանի այլ գյուղերում:
Լիբանանյան «Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ՝ Հալեպի Ֆակիա և Քաֆրսանջա գյուղերում նոյեմբերի 27-ին վերսկսվել են բախումները «Ջաբհա ան Նուսրա» և «Սուար Սուրիա» խմբվորումների միջև: Աղբյուրը տեղեկացնում է, որ Դեր Զորի մարզի Ալ Մայադին քաղաքում ականապատ մեքենա է պայթել: Պայթյունից «Իսլամական պետության» անդամներ են սպանվել և վիրավորվել: Մինչև այժմ, սակայն տուժածների թիվը թիվ չի նշվում:
Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարեւան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:
- ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի
նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ
Հակոբյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի
ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար