ԱՄՆ-ը և դաշնակից երկրները շարունակում են ռմբակոծել Քոբանիում ԻՊ-ի դիրքերը

Armenpress 20:05, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային դաշինքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, 72 ժամվա ընթացքում 10 օդային հարվածներ է հասցրել սիրիական Քոբանի քաղաքի «Իսլամական պետության» դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբականան լրատվամիջոցները, ռմբակոծվել են քաղաքի հարային և արևելյան հատվածները:

Միջազգային դաշինքի ռմբակոծությունը, սակայն, չի խանգարում ահաբեկիչներին հրթիռակոծել Քոբանին: Քաղաքի վրա նրանց հարձակման վտանգը մշտապես առկա է: 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ միջազգային դաշինքի օդային հարվածների հետևանքով ԻՊ-ի 2 ղեկավարներ են սպանվել:

Ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում ահաբեկիչների զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը: 180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել Քոբանիից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք:

Քոբանին գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am