Ռադայի օրակարգ է ներառվել ԱՊՀ-ին Ուկրաինայի անդամակցությունը կասեցնող օրինագիծ

Armenpress 19:09, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերագույն Ռադայի օրակարգ է ընդգրկվել ԱՊՀ մարմիններում Ուկրաինայի անդամակցությունը կասեցնելու նախագիծ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է ուկրաինական խորհրդարանի պաշտոնական կայքը: Օրինագծի նախաձեռնողը մի խումբ պատգամավորներ են, այդ թվում «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն:

Ուկրաինայի նախարարների կաբինետը նոյեմբերի 14-ին դադարեցրել է ՌԴ-ի, ԱՊՀ-ի, ԵվրԱզԷս-ի և տարածաշրջանային այլ միավորումների հետ համագործակցությամբ զբաղվողների պաշտոնները:

Ավելի վաղ նախագահ Պյոտր Պորոշենկոն հետ է կանչել ԱՊՀ-ում իր ներկայացուցիչ Անատոլի Դռոնին: Միաժամանակ, Մինսկում նրա հետկանչը որակել են «տեխնիկական որոշում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am