Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Armenpress 17:41, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի, Գորիսի ավտոճանապարհներին (Գորիս- Կապան) և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ից, Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռու, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Տիգրանաշենի Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am