«Ամերիաբանկ»-ն Orange-ի բաժանորդներին հնարավորություն կտա վճարումներ կատարել առցանց ռեժիմով

Armenpress 17:02, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկ»-ն Orange ընկերության հետ համատեղ հայտարարում է Orange-ի բաժանորդների համար առցանց (ինտերնետում) վճարումներ իրականացնելու ծառայության մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիա» ՓԲԸ-ից, Orange ընկերության հաճախորդներն այսուհետ կարող են բոլոր ծառայությունների համար վճարումներ կատարել առցանց` ArCa, MasterCard և Visa բանկային քարտերով։ Առցանց վճարումներն իրականացվում են www.orangearmenia.am կայքի միջոցով և անմիջապես փոխանցվում բաժանորդի հաշվեկշռին։

Բաժանորդը կարող է իրականացնել վճարումներ ցանկացած բանկի ArCa, MasterCard կամ Visa քարտով: Կիրառվող VbV (Verified by VISA) և SecureCode (3D Secure MasterCard) տեխնոլոգիաներն ապահովում են առցանց գործարքների իրականացման անվտանգության բարձր մակարդակ:

«Orange-ի և «Ամերիաբանկ»-ի համատեղ այս նախագիծը ևս մեկ լուրջ քայլ է Հայաստանում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման գործում»,- նշել է «Ամերիաբանկ»-ի ՏՏ և ավտոմատացման  վարչության պետ, ծրագրի համակարգող Բենիամին Թադևոսյանը: «Առցանց առևտուր իրականացնող կայքերում ArCa, MasterCard և Visa քարտերով վճարումների ընդունման կազմակերպումը և հետագա սպասարկումը հեշտացնելու նպատակով մենք մշակել ենք ծրագրային գործիք՝ vPOS (վիրտուալ տերմինալ), որը կարող է արագ տեղադրվել ինտերնետային կայքում` առանց մեծածավալ ծրագրավորման և կարգաբերումների անհրաժեշտության»,-ասել է Բենիամին Թադևոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am