Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 26-ին` ժամը 11.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1971թ. ծնված Վրեժ Գ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Վրեժ Գ.-ն նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերի մեղադրանքով:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ