Տասնյակ հազարավոր վարորդներ կազատվեն տուգանքների վճարումից

Armenpress 12:46, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց նախագծերի փաթեթ, որով անվավեր են ճանաչվում ճանապարհային ոստիկանության կողմից կազմված տասնյակ հազարավոր քաղաքացիների վարչական տուգանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ այն քաղաքացիները, որոնք պատշաճ չեն ծանուցվել իրենց վարչական տուգանքի վերաբերյալ, չեն պարտավորվում վճարել տուգանքը:

Պատասխանելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ Մանուկյանն ընդգծեց, որ տուգանքների վճարումից կազատվեն տասնյակ հազարավոր քաղաքացիներ, իսկ տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 2 միլիարդ դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am