18-ամյա դեռահասին սպանած ոստիկանը կհեռանա Ֆերգյուսոնի ոստիկանությունից

Armenpress 12:18, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենտ Լուիսի արվարձանում 18-ամյա Մայքլ Բրաունին սպանած ամերիկացի ոստիկանը բանակցություններ է վարում, որպեսզի հեռանա Ֆերգյուսոնի ոստիկանական դեպարտամենտից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Հարցը ոչ թե «եթե»-ն Է, այլ «երբ»-ը,- իր պաշտպանյալի պլանները CNN հեռուստաալիքի եթերում հավաստել Է փաստաբան Նիլ Բրանթրեգերը: Փաստաբանը նաեւ չի բացառել ոստիկանական ծառայությունից Ուիլսոնի հրաժարվելու հնարավորությունը:   

Նոյեմբերի 24-ին երդվյալների դատարանը պատասխանատվությունից ազատել Է ոստիկան Դարեն Ուիլսոնին, որն օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնում գնդակահարել Է աֆրոամերիկացի դեռահաս Մայքլ Բրաունին: Դատարանի այս վճռին ի պատասխան քաղաքում ծայր Է առել բողոքների ալիքը: Ընդամենը բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի 38 նահանգներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am