Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Armenpress 13:07, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-28-ին, դեկտեմբերի 1-ին շրջանների մեծ մասում,նոյեմբերի 29-30-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում `ձյան տեսքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին կնվազի 2-4 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 27-28-ին, դեկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 29-30-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Նոյեմբերի 27-28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +6 աստիճան, նոյեմբերի 29-ին` +5, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին` +4 աստիճան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am