Սյունիքի մարզպետարանն արդեն կատարել է իր ներդրումը

Armenpress 21:40, 25 Նոյեմբեր, 2014

ԿԱՊԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք- հեռուստամարաթոնը կկայանա երկու օր հետո,  Սյունիքի մարզպետարանն արդեն կատարել է իր ներդրումը` հիմնադրամին փոխանցելով 942 հազ. դրամ գումար: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը համահայկական հիմնադրամին փոխանցել է իր մեկ ամսվա աշխատավարձը: Այս տարի հանգանակված գումարներով կշարունակվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը, ավարտին կհասցվի նաեւ մայրուղու Հայաստանի տարածքով ձգվող 14 կիլոմետրանոց հատվածի ասֆալտապատումը: Ավտոճանապարհը` 1996 թվականից շահագործվող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղուն զուգահեռ, Հայաստանը կկապի Արցախի հետ:

Գոհար Իսախանյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am