Սաուդյան Արաբիան, ՌԴ-ն, Վենեսուելան և Մեքսիկան չեն նվազեցնի նավթի արդյունահանումը

Armenpress 21:15, 25 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի, Մեքսիկայի և Վենեսուելայի էներգետիկայի նախարարները Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ չեն պայմանավորվել նաֆթի արդյունահանման նվազեցման շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Ռաֆաել Ռամիրեսը:

Երկրների ներկայացուցիչները գտնում են, որ նման համաձայնագրերը պետք է ընդունվեն ՕՊԵԿ-ի շրջանակներում:

Բացի այդ, ըստ պայմանավորվածության, նշված երկրների նախարարներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն երեք ամիս անց:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am