Հայտնի է «Բորուսիա»-ի մեկնարկային կազմն «Արսենալ»-ի հետ խաղում

Armenpress 20:53, 25 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոտմունդի «Բորուսիա»-ի թվիթերյան էջը հրապարակել է գերմանական ակումբի հավանական մեկնարկային կազմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Լոնդոնի «Արսենալ»-ի հետ մրցավեճում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` «Բորուսիա»-ի մեկնարկային կազմը կունենա հետևյալ տեսքը. Վայդենֆելեր, Պիշչեկ, Սուբոտիչ, Գինտեր, Դուրմ, Բենդեր (Գյունդողան), Կել, Գրոսկրոյց, Հենրիխ Մխիթարյան, Կագավա, Օբամեյանգ:

«Արսենալ»-«Բորուսիա» մրցավեճը կկայանա նոյեմբերի 26-ին` Երևանի ժամանակով 23:45-ին:

Այս խմբում, որում ընդգկված են նաև «Նապոլի»-ն և «Գալաթասարայ»-ը, «Բորուսիա»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am