Միջազգային դաշինքը 3 օրում 24 օդային հարված է հասցրել ԻՊ-ին

Armenpress 18:39, 25 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը և միջազգային դաշինքի երկրները նախորդ երեք օրերի ընթացքում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին 24 օդային հարվածներ են հասցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդային հարվածներից 9-ն ուղղվել է Սիրիայի, 15-ը՝ Իրաքի ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Սիրիայում ռմբակոծվել են ԻՊ-ի դիրքերը Քոբանի քաղաքում, ինչպես նաև Ռակկայում: Արդյունքում` Ռակկայում ոչնչացվել են ԻՊ-ի երեք դիրքեր:

Ինչ վերաբերում է Իրաքում իրականացված ռմբակոծություններին, ապա մի քանի հարվածներ ուղղվել են Մոսուլ, ապա Բաղդադ, Ռամադի, Թելաֆար, Հիթ քաղաքների մերձակայքում ԻՊ-ի դիրքերին: Ոչնչացելվել է նրանց պատկանող հսկիչ-անցագրային կետը, սպանվել են ահաբեկիչներ, որոնց թիվը չի նշվում:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:

ԱՄՆ-ն Իրաքում ԻՊ-ի դեմ պայքար սկսել է օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում` սեպտեմբերի 23-ից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am