Բժիշկները հեռացրել են 7-ամյա հնդկուհու 202 ավելորդ ատամները

Armenpress 21:50, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում բժիշկները հեռացրել են 7-ամյա աղջկա ավելորդ 202 ատամները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Նյու Դելիի 7-ամյա բնակչուհին ատամի սուր ցավ է ունեցել: Մայրը, տեսնելով նրա դեմքի այտուցվածությունը, նրան տարել է All India բժշկական գիտությունների ինստիտուտի դիմածնոտային բաժանմունք՝ կարծելով, թե բուժումը կհսահմանափակվի միայն կաթնատամի հեռացնելով:

Ռենտգեն հետզոտությունից հետո պարզվել է, որ աղջկա մոտ ոչ նորմալ ոսկրային ձևավորում է: Բժիշկները պարզաբանել են, որ աղջկա բերանում 202 ավելորդ ատամ գոյություն ունի: Թեպետ վիրահատությունը բարդ չէ, սակայն բժիշկներից ջանքեր են պահանջվել  հաջող վիրահատություն կատարելու համար, ինչից հետո աղջիկը սկսել է ապրել բնականոն կյանքով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am