Ջերմուկում վագոն-տնակ է այրվել

Armenpress 10:23, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 24-ին` ժամը 08.32-ին, տեղեկություն է ստացվել. որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյա փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 08.34-ին, մարվել՝ 08.39-ին: Այրվել է վագոն տնակի փայտյա հատակը՝ 3 քմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am