Մուրադ Յակինը գոհ է Մովսիսյանի աշխատանքից

Armenpress 10:18, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Յակինը գոհ է Ռուսաստանի առաջնության հերթական տուրի «Սպարտակ»-«Մորդովիա» խաղում Յուրա Մովսիսյանի աշխտանքից: «Արտյոմ Ձյուբայի գոլին անդրադառնալով` կարող եմ ասել, որ նման բաներ պատահում են: Ձյուբան գոլ խփեց, հենց դրա համար է նա հարձակվող: Մովսիսյանը լավ աշխատեց այս խաղում: Յուրայի համար բարդ էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յակինի խոսքերը մեջբերում է Sport-express կայքը:

Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը 4-2 հաշվով հաղթել է «Մորդովիա»-ին: Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am