Վանաձորում թունավորման երկու դեպք է արձանագրվել

Armenpress 18:02, 23 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունավորման նախանշաններով նոյեմբերի 23-ին` ժամը 15.19-ին, հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 21 շենքի բնակչուհի Լ. Հ.-ը (ծնված 1935թ.): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 23-ին` ժամը 13.35-ին, մեկ այլ տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է Վանաձոր քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 47 շենքի բնակիչ՝ Ա. Հ.-ը (ծնված 1944թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am