Ղազախստանը հանել է ռուսական օղու և գարեջրի իրացման արգելքը

Armenpress 16:23, 22 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանը հանել է շուկայում ռուսական արտադրության օղիների և գարեջրերի իրացման արգելքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Սպառողների իրավունքների նկատմամբ վերահսկողության և մարդկանց բարեկեցության ապահովման ՌԴ դաշնային ծառայության տարածած հաղորդագրությունում: «Համատեղ աշխատանքի արդյունքը եղավ այն, որ որոշում ընդունվեց շարունակել ռուսական արտադրանքի սահուն իրացումը Ղազախստանի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ղազախստանի Սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը նոյեմբերի 18-ին արգելել էր շուկայում ռուսական արտադրության՝ "Талка", "Империя", "Дикий гусь", "Зеленая марка "Ржаная", "Русский гарант качества", "Рублевка", "Посольская" օղիների իրացումը:

Հանձնաժողովը հանրապետության տարածքում սահմանափակել էր նաև Miller Genuine Draft, Hoegaarden White и пива Grolsch Premium Lager, Brahma, Pilsner Urguell, "Жигули" барное, бархатное, "Жигулевское" оригинальное, Bud, Lowenbrau Original ռուսական գարեջրերի իրացումը:

Ղազախական կողմը վերոնշյալ արտադրանքների վրա արգելք է դրել սննդամթերքի անվտանգության պահանջներին չբավարարելու պատճառաբանությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am