Արազ Օզբիլիսն սկսել է վազել

Armenpress 18:40, 21 Նոյեմբեր, 2014

 ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը սկսել է վազել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ֆուտբոլիստը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա վազքի վարժություն է կատարում:

Ֆուտբոլիստը տեսանյութի տակ նաև թողել է հետևյալ գրառումը. «Վիրահատությունից 68 օր անց սկսել եմ վազել»:

Արազ Օզբիլիսը վնասվածք էր ստացել 2014թ. մայիսի 31-ին կայացած Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպման ընթացքում և չէր կարողացել շարունակել հանդիպումը: Ֆուտբոլիստի մոտ աջ ոտքի ծնկի դիմային հատվածի խաչաձև կապանների կտրվածք էր արձանագրվել: Ֆուտբոլիստը  սեպտեմբերի 14-ին վիրահատության է ենթարկվել, որից հետո աստիճանաբար սկսել է վերականգնողական փուլը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am