Թբիլիսիում 56-ամյա կինը ծննդաբերել է առաջնեկին

Armenpress 16:35, 21 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի թիվ 1 ծննդատանը ծնունդ են ընդունել 56-ամյա կնոջից: Նա աղջիկ Է ունեցել: Բարբարան կնոջ առաջնեկն Է: «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն՝ ներկայում մայրն ու երեխան բուժհաստատությունում են, եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ինչպես հայտարարել Է ծննդատան գլխավոր տնօրեն Զազա Ավալիանին, սա եզակի դեպք Է եւ Վրաստանի համար ռեկորդ՝ մոր տարիքի տեսանկյունից: Վրաստանում առաջին անգամ Է երեխա ծնվում 50-ից բարձր տարիքի կնոջից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am