Մուրադ Յակինը կարևորում է Մովսիսյանի վերադարձը

Armenpress 14:36, 21 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Յակինը կարևորել է Յուրա Մովսիսյանի վերադարձը ընդհանուր կազմ:

«Մորդովիա»-ի հետ առաջիկա խաղում հնարավոր է, որ խաղադաշտ դուրս կգան պահեստային ֆուտբոլիստները: Հիմա հստակ չեմ կարող ասել, թե ով կլինի մեկնարկում` Մովսիսյա՞նը, թե Ձյուբան: Շատ կարևոր է, որ վնասվածքից հետո վերականգնվել է Յուրա Մովսիսյանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Յակինի խոսքը մեջ է բերում «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը:

Ռուսաստանի առաջնության 13 տուրից հետո «Սպարտակ»-ը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը և ունի 22 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am