Շարմազանովն անզեն ուղղաթիռը հետևից խոցելը բարբարոսների վարքագիծ է համարում
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ջանք գործադրեն ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի նման պահվածքն անթույլատրելի է, և դուք էլ տեսաք, որ բազմաթիվ միջազգային կառույցներ, տարբեր կազմակերպություններ այս իրավիճակի հետ կապված հստակ գնահատականներ հնչեցրին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ անզեն ուղղաթիռը հետևից խոցելը միայն վախկոտների և բարբարոսների վարքագիծն է: Նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն ակնկալում են, որ միջազգային հանրությունն ավելի կուժեղացնի ճնշումն Ադրբեջանի վրա:
Անդրադառնալով Արցախում անցկացված զորավարժություններին՝Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ դրանք անցել են բարձր մակարդակով և ցույց են տվել, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բանակները մարտունակ են:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը