Պաշտպանության նախարարությունը քննարկել է զինված ուժերի համալրման գործընթացը

Armenpress 21:27, 20 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ  քննարկվել են զինված ուժերի համալրման գործընթացի, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման խնդիրներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ  անցկացված խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների պետեր, այլ բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը և, առհասարակ, զինվորական ծառայության կազմակերպման առանցքային դրույթներին, ինչպես նաև պաշտպանական ոլորտի օրենսդրական և իրավական բարեփոխումներին  առնչվող մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am