Հայ տաքսիստի օպերային կատարումը ցնցել է վրացական X-ֆակտորը

Armenpress 13:41, 18 Նոյեմբեր, 2014

ԹԲԻԼԻՍԻ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ տաքսիստի օպերային կատարումը հիացրել է ոչ միայն վրացական «Տաղանդներ» (Հայաստանում հեռարձակվող X Ֆակտոր նախագծի տարբերակը) երաժշտական նախագծի ժյուրիի անդամներին, այլև նախագծի նախընտրական փուլին հետևելու համար դահլիճում հավաքված հանդիսատեսին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում բնակվող Գևորգ Պետրոսյանը, ում ընկերներն անվանում են Կարուզո` հայտնի իտալացի տենորի պատվին, հիացրել է վրաստանյան X ֆակտոր երաժշտական նախագծի ժյուրիի անդամներին Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի եզրափակիչ Nessun Dorma («Ոչ ոք չպետք է քնի») արիայի կատարմամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am