ԼՂՀ և ՀՀ նախագահները հետևել են Արցախի Պաշտպանության բանակի զորավարժություններին

Armenpress 20:06, 14 Նոյեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին նոյեմբերի 14-ին հանրապետության կենտրոնական հատվածում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի զորավարժություններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահները դիտել են տանկային երկամարտը եւ այլ ստորաբաժանումների գործողությունները:

Զորավարժություններում բարձր արդյունքներ արձանագրած մի խումբ զինծառայողների հանձնվել են արժեքավոր նվերներ:

Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մասնակցել են Արցախի հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում նոր զինվորական հոսպիտալի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am