Հիդրոմետ ծառայությունը հերքում է սպասվող ցուրտ ձմռան վերաբերյալ ապատեղակատվությունը

Armenpress 15:27, 13 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված` կանխատեսվող ցուրտ ձմռան վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից,  նման տեղեկատվություն որևէ լրատվամիջոցի չի տրամադրվել, քանի որ ձմռան կանխատեսման հաշվարկները դեռ ավարտված չեն:

Կանխատեսումը հնարավոր կլինի հրապարակել միայն նոյեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, որի վերաբերյալ հաղորդագրությունը կտեղադրվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում և կտրամադրվի զանգվածային լրատվամիջոցներին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am