Արոնյանը հաղթեց Ինարկիևին Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի վերջին տուրում

Armenpress 18:41, 11 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի վերջին տուրում հաղթեց Էռնեստ Ինարկիևին: 

Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով և  մոտ 3 ժամ տևած պարտիայից հետո ստիպեց մրցակցին հանձնվել: Գրոսմայստերները կատարեցին 65 քայլ: Սա Արոնյանի առաջին հաղթանակն էր անցած 6 տուրերից հետո: Արոնյանը 7 հնարավորից վաստակեց 4 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:  

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի հաղթողը Ալեքսանդր Գրիշչուկն է: Մոսկվայում ընթացող հուշամրցաշարի վերջին տուրում առաջատար Գրիշչուկը խաղում էր երկրորդ տեղում գտնվող Կրամնիկի հետ: Գրոսմայստերները պարտիայի 14-րդ քայլին համաձանեցին ոչ-ոքի հաշվին, և, 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, մրցաշարի հաղթող դարձավ Ալեքսանդր Գրիշչուկը: Կրամնիկը 4,5 միավորով երկրորդն էր այս մրցաշարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am