Սահմանամերձ համայնքների երեխաները կծանոթանան մայրաքաղաքի մշակութային կենտրոններին

Armenpress 13:22, 1 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանամերձ համայնքների երեխաները գալիք տարի հնարավորություն կունենան այցելելու Երևան և ծանոթանալու մայրաքաղաքի մշակութային կենտրոններին: Այս մասին «Արմենպրես»-ին տեեկացրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Հաջորդ տարվա բյուդջեով նախատեսված այս ծրագիրը հնարավորություն կտա երեխաներին ավելի ակտիվ կապի մեջ լինել մայրաքաղաքի հետ: Երեխաները կայցելեն Ազգային պատկերասրահ, Պատմության թանգարան, որևէ թատերական ներկայացման և օպերայի թատրոն»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:

Մշակույթի նախարարի խոսքերով` հաջորդ տարի մեկնարկող ծրագիրը հնարավորություն կտա ստեղծելու երեխաների հետադարձ կապը մայրաքաղաքի հետ, և երեխաներից շատերը հնարավորություն ունենան իրենց կյանքում առաջին անգամ տեսնել մայրաքաղաքը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am